Մեր Մասին

Smart-Service.am ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2015 թ.-ից, գրավելով սպառողի ուշադրությունը՝ իր բարեխիղճ աշխատանքի և բարձրորակ ծառայությունների մատուցման շնորհիվ: Ծավալելով իր գործունեությունը ներկայիս բարձր մրցակցային շուկայում և շարունակելով հավատարիմ մնալ իր կարգախոսին, մեր ընկերությունը վստահորեն շարժվում է առաջ, առաջարկելով էլ ավելի բարձրակարգ և համալիր սպասարկում իր հաճախորդներին, չչարաշահելով նրանց վստահությունը: Այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեր ընկերությունը արժանացել է բազմաթիվ խոշոր և միջին կազմակերպությունների վստահությանը՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ քարթրիջների լիցքավորման, սպասարկման և տպող սարքերի վերանորոգման ոլորտում: Մենք շարունակում ենք մեր գործունեությունը և հրավիրում ենք տվյալ ոլորտում բարձրորակ սպասարկում ակնկալող բոլոր կազմակերպություններին համագործակցության, վստահեցնելով, որ մեկ անգամ օգտվելով մեր ծառայություններից այլևս երբեք չէք մտահոգվի ձեր կազմակերպության տպիչների բնականոն աշխատանքի հետ կապված՝ առաջին հայացքից մանր, բայց և այնպես բավականին ժամանակատար և նյարդային հարցերով:

Ինչո՞վ է իրականում վնասակար տոները

Լազերային տպիչների արտադրողները շարունակ հայտարարում են որ քարթրիջների լիցքավորումը ներկափոշիով ծայրահեղ անցանկալի է: Նրանց տեսանկյունից ավելի ճիշտ է գնել ոչ թե տոներ` քարթրիջը լիցքավորելու համար, այլ միանգամից գնել նոր քարթրիջ, որն արդեն լիցքավորված է գործարանային պայմաններում: Դա սարքերի արտադրողների կարծիքն է: Եվ մենք գիտենք որ նրանց ձեռնտու է այդ տեսակետը, քանի որ նրանց համար ավելի ձեռնտու է եթե օգտագործողը գնի քարթրիջը, այլ ոչ թե լիցքավորի այն.

Եվրոմիության երկրներում արգելված է նետել լազերային տպիչի քարթրիջը և տոները սովորական աղբարկղը, քանի որ այդ երկրներում արդեն վաղուց գործում է խնդիր` քարթրիջը տոներից մաքրելու հետ կապված: Թանաքային պրինտերի քարթրիջը և թանաքը կարելի է նետել աղբը` ինչպես կենցաղային աղբ, իսկ լազերային պրինտերի քարթրիջն ու տոները`ոչ: Լիցքավորման ժամանակ միշտ ներկափոշու որոշակի քանակություն խառնվում է օդի հետփորձենք հասկանալ, վնասակար է արդյոք տոները, թե ոչ: Ահա որոշ տվյալներ: Գերմանիայում հայտնաբերել են 11 հիվանդություն, որոնց պատճառը հանդիսանում է տոները: Տոները կարող է առաջացնել գլխացավ, հազ, ճերմության բարձրացում: Որոշ տեսակի տոներներ կարող են առաջացնել շատ լուրջ հիվանդություններ ընդհուպ մինչև քաղցկեղ: Ասում են, թե անորակ տոներներն են վնասակար, իսկ օրիգինալ տոներները քիմիապես անվնաս են: Շատ լավ է ասված: Քիմիապես: Իսկ ինչ կասեք ֆիզիկական վնասակարության մասին: Ըն որում, օրիգինալ արտադրողների արտադրած տոները ավելի վնասակար է: Չէ որ տոների չափսերը 3-ից 4 միկրոն են, իսկ սովորական կենցաղային փոշունը 30-ից 80 միկրոն: տարբերությունը ավելի քան 10 անգամ է: Երբ մենք շնչում ենք փոշին, մեր օրգանիզմը ճանաչում է այն որպես արտածին տարր, լորձապատում է այն և հազի միջոցով դուրս է նետվում մեր օրգանիզմից,: Տոները՝ որը ունի 3-ից 4 միկրոն չափսեր, չի ճանաչվում որպես արտածին տարր և ամբողջ տոները որը ընկնում է մեր օրգանիզմ, նստում է մեր թոքերի պատերին և բրոնխներին և հետզհետե առաջացնում է աստմա: Դա, իհարկե, 15-ից 20 տարվա ընթացքում է երևում, և բացի աստմաից տոները առաջացնում է նաև սիլիկոզ՝ պրոֆեսիոնալ հանքափորների հիվանդություն (երբ թոքերը քայքայվում են և պատառոտվում): Այդ իսկ պատճառով, այն բոլոր պնդումները թե քարթրիջների լիցքավորումը պետք է կատարվի լավ օդափոխվող սենյակում իրականաում ճիշտ չեն, քանի որ տոները այնուամենայնիվ նստում է ձեր աչքերին, բերանում և թոքերում: Տոներից ձեզ չի փրկի նաև դնչկալը, քանի որ անգամ զինվորական հակագազը չի կարող ամբողջովին դիմակայել տոների մասնիկներին, (Զինվորական հակագազի ամենամանր անցքերը 7-ից 8 միկրոն են, իսկ ֆիլտրերը չեն դիմադրում տոներին քանի որ տոները համարվում է քիմիապես չեզոք և չի աբսորբացվում):

Smart Service

Կապ

Հասցե   Ք. Երևան Նալբանդյան 59
Հեռախոս՝    010 565-448
Բջջային՝      99-819-813,   98-819-813
Էլ. հասցե՝     info@smart-service.am
                                 smardservice@gmail.com

Կապ մեզ հետ