Առաջարկում ենք

Design

Քարթրիջների լիցքավորում, վերանորոգում, մասերի փոխարինում

Development

Տպող սարքերի վերանորոգում,որը իրականացվում է, մեր կազմակերպության մասնագետների կողմից մանրակրկիտ ստուգման և տեխնիկական սպասարկման միջոցով:

Promotion

Մեզ մոտ գործում է ճկուն զեղչային համակարգ,

Գնացուցակ

Մեր Մասին

Smart-Service.am ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2015 թ.-ից, գրավելով սպառողի ուշադրությունը՝ իր բարեխիղճ աշխատանքի և բարձրորակ ծառայությունների մատուցման շնորհիվ: Ծավալելով իր գործունեությունը ներկայիս բարձր մրցակցային շուկայում և շարունակելով հավատարիմ մնալ իր կարգախոսին, մեր ընկերությունը վստահորեն շարժվում է առաջ, առաջարկելով էլ ավելի բարձրակարգ և համալիր սպասարկում իր հաճախորդներին, չչարաշահելով նրանց վստահությունը: Այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեր ընկերությունը արժանացել է բազմաթիվ խոշոր և միջին կազմակերպությունների վստահությանը՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ քարթրիջների լիցքավորման, սպասարկման և տպող սարքերի վերանորոգման ոլորտում: Մենք շարունակում ենք մեր գործունեությունը և հրավիրում ենք տվյալ ոլորտում բարձրորակ սպասարկում ակնկալող բոլոր կազմակերպություններին համագործակցության, վստահեցնելով, որ մեկ անգամ օգտվելով մեր ծառայություններից այլևս երբեք չէք մտահոգվի ձեր կազմակերպության տպիչների բնականոն աշխատանքի հետ կապված՝ առաջին հայացքից մանր, բայց և այնպես բավականին ժամանակատար և նյարդային հարցերով:

Խորհուրդ

Ինչո՞վ է իրականում վնասակար տոները և քարթրիջների լիցքավորումը տանը:

Լազերային տպիչների արտադրողները շարունակ հայտարարում են, որ քարթրիջների լիցքավորումը ներկափոշիով ծայրահեղ անցանկալի է: Նրանց տեսանկյունից ավելի ճիշտ է գնել ոչ թե տոներ` քարթրիջը լիցքավորելու համար, այլ միանգամից գնել նոր քարթրիջ, որն արդեն լիցքավորված է գործարանային պայմաններում: Դա սարքերի արտադրողների կարծիքն է: Եվ մենք գիտենք որ նրանց ձեռնտու է այդ տեսակետը, քանի որ նրանց համար ավելի ձեռնտու է եթե օգտագործողը գնի քարթրիջը, այլ ոչ թե լիցքավորի այն:

Կապ

Հասցե   Ք. Երևան Նալբանդյան 59
Հեռախոս՝    010 565-448
Բջջային՝      99-819-813,   98-819-813
Էլ. հասցե՝     info@smart-service.am
                                 smardservice@gmail.com

Կապ մեզ հետ

© Smart Service/L. Petrosyan